02/12/2025

Հերթական ձնագունդը դեռ չգլորած և չմեծացաց ևս փշրվել է․ Մարտիրոսյան

Պարտվել ես.

Վեց ամիս է ձնագունդը գլորելով փորձում ես այն մեծացնել ՀԱԵ-ի դեմ: Օգտագործում ես տակտի, սոլիդության, բարոյականության, օրենքի, իմաստնության և վերջապես «քո դիրքի» ու էս ժողովրդի մենթալիտետի ու հավատքի հետ խորը խզման ու անընդունելիության մեջ գտնվող վարք, բարք ու խոսույթ:

Երեք ամիս է զգուշացնում եմ, որ պարտվել  ես, բաց ես թողել  բլից կրիգի, հանրային ազդեցության նյարդը, որովհետև հանձն ես առել մի բան,որը ուժերիցդ ու լեգիտիմությունիցդ վեր է: Ինքդ ընկալել ես, որ Վեհափառ գահընկեց անելը գունավոր հեղափոխությանդ մեթոդնեով ռիսկային է: Չունես ռեսուրս, չունես կադրեր, չունես ժողովուրդ:

Հետո անցել ես սոցիալական ու հեգևոր ցածր պատասխանատվություն ունեցողներով  «նոր հավատքդ» բրենդինգ անելուն: Բռնազավթել ես ՀԱԵ-ի Հովհաննավանքը ,էնտեղ «դիրեկտոր» նշանակել մի «հոգևոր դասալիքի» հետո լքել  դրան էլ հասկանալով, որ նոր շունչ է պետք տալ , որովհետև պլանդ շնչահեղձ է լինում:

Վաղարշապատի ընտրություններում ի զարմանս քեզ գրանցել ես «հաղթանակ», որը գիտակցել ես, որ այդքան էլ  քոնը չէ, բայց որոշել ես օգտագործել որպես քարոզչական նոր գործիք ՀԱԵ-ի դեմ, բայց դա էլ է ունեցել  մեկ երկու օրվա կյանք, որովհետև Վաղարշապատի հաղթանակի ֆիգուրանտներից որևէ մեկը չի ստորագրվել և չի ցանկացել ասոցացվել նոր քարոզչական վարժությանդ հետ ու կրկին դա ընկալել ու հետ ես քաշվել հասկանալով, որ արհեստական է:

Այդ ողջ ընթացքում քարոզչական թիմդ որևէ նոր պրոդուկտ, որևէ էական օգնություն քեզ  չի կարողացել տալ, բացի չաշխատող  թեզերիդ տարածումից և ծավալ տալուց և ստիպված սկսել է սպասարկել ծայրահեղ  ցածր, անբարո, կենցաղային, էժան, անորակ ու չարորակ նարատիվներդ վերջնականապես խզելով  քո ու հանրության միջև մազի բարակություն ունեցող մենթալ  ընդհանրությունն ու կապը, ինչը բերել է քարոզչական ֆիասկոյի:

Դրա ապացույցը քո կողմից ասպատակվող եկեղեցիների շուրջ հավաքվող  չորս հինգ «պատանդառու» պաշտոնյաներն են, ՔՊ աղանդի բռնի բերման ենթարկված սոցիալական ու հոգևոր ստորոտներում հայտնված պերսոնաժները, մեկ տասնյակի չհասնող  պատեհապաշտներ և ուժայինները, որոնք իրենց թվով գերազանցում են վերը նշվածներին միասին վերցրած: Սա էլ ավարտվեց էստեղ էլ  շնչահեղձ եղար:

Այս ողջ ընթացքում մտածում ես ևս մեկ կարմիր գիծ անցնելու մասին ևս մեկ ուժային և քրեական վարժության մասին Վեհափառի նկատմամբ, որովհետև նույնիսկ նրա եղբորն ու եղբոր որդուն ձերբակալելը չհագեցրեց ոչ քո մաղձը և ոչ էլ նրան երերեց տեղից: Չերերեց տեղից նույնիսկ քեզ «բոմբ» թվացող գաղտնի տեսաձայնագրությունը լոգարանից»: Գիտես ինչու չաշխատեց «բոմբը» որովհետև մարդիկ տեսան, որ «լոգարանում» տեսաձայնագրող իշխանություն ունեն և ընդունեցին դա իրենց վրա:

Վերջին շաբաթում գործարկեցիր ևս մեկ ձնագունդ, խնամքով  թաքնված «ականների» գործարկմամբ ի դեմս եպիսկոպոսների, որը չէիր ուզենա անել շատ լավ հասկանալով , որ այլևս հնարավոր չի լինի վերադառնալ վեց ամիս առաջվա «կուսակրոնության խախտման թեզին», որովհետև մարդիկ կտեսնեն, որ «կուսակրոնության խապտման» դեմ պայքարում ես «Հին Բենթլիով»  և ինքդ քեզ դավաճանած կլինես: Ասեմ, ստացվեց, դավաճանեցիր, բայց դա էլ հարց չլուծեծ:

Հերթական ձնագունդը դեռ չգլորած և չմեծացաց ևս փշրվել է: Գիտես ինչո՞ւ է փշրվել, որովհետև երկու բռնադատվող  Սրբազան հայրեր՝ Բագրատն ու Միքայելը նույնիսկ բանտից փշրում են վերջին կառուցածդ ձնագունդը: Քաղաքականապես տեսողությունդ նվազել  է, որովհետև անզգուշություն ունեցար մտնել մի դաշտ, որին նրանք տիրապետում են տոտալ և անվերապահ:

Կարդա Սրբազանների նամակը:

Շատ բան կա էնտեղ ու ոչ իրենց բանտից, այլ  քո կառավարության սպիտակ սրահի հանդիպումից:

Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան էջից