02/12/2025

Ո՞րն է էլի ձեր հույսը, որ բացի քպ-ականների ստատուսներից մարդիկ մնացածը չեն կարդալու. Քրիստինե Վարդանյան

ՔՊ-ն, ապացուցելու համար, որ նախկին իշխանությունները «հանձնել են Մեղրին» իբր փաստաթուղթ հրապարակել է Հայկական ժամանակում 1999 թ. տպագրված հոդված:

Լավ է, Փաշինյանի լայվերին հղում չեն տալիս. ժողովուրդ էսքան վատ է ամեն ինչ ձեզ համար: Ո՞րն է էլի ձեր հույսը, որ բացի քպ-ականների ստատուսներից մարդիկ մնացածը չեն կարդալու:

Իսկ հրապարակված փաստաթղթերը խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ, ինքս հերթով ծանոթանում եմ ու առայժմ հաստատվում են բացառապես ընդդիմադիր պատգամավորների ու փորձագետների բոլոր պնդումները:

 Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից