Այսօր մի քանի չվերթի ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում։ Պատճառը՝ խիտ մառախուղն էր, մասնավորապես, Լառնակայից, Դուբայից, Աբու Դաբիից և Եկատերինբուրգից ժամանող ինքնաթիռները չէին կարողանում վայրէջք կատարել, իսկ ևս մոտ 10 ինքնաթիռներ շարունակում էին պտտվել օդում՝ սպասելով վայրէջք կատարելու հնարավորությանը։
ՀՀ քաղավիացիայից նշեցին, որ խնդիրը կարգավորվել է. «Այս պահին եղանակը կարգավորվել է, «Զվարթնոց» օդանավակայանում ինքնաթիռները նորմալ վայրէջք են կատարում և մեկնում են, մինչ այս երեք ինքնաթիռներ չեն կարողացել վայրէջք կատարել, և մեկնել են Թիֆլիս, այնտեղ վայրէջք են կատարել, սակայն, արդեն վերադարձել են»։






Բաց մի թողեք
Հայ գործարարների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին․ Ով դու, առաջնորդներից մեծագույնը, առաջնորդների առաջնորդը, խաղաղության խաչասերում ․․․
Ճանապարհ բացելու այս PR-ի պատճառով Ռուսաստանը բարձրացրել է ՀՀ-ին մատակարարվող ցորենի գինը
Գորիսում հարկային ճնշում, «88»-ի ստվեր և հարկադրված վաճառքներ