Լևոն Զուրաբյանը այսօր մամուլի ասուլիսում հայտարարեց, որ Հայաստանի կառավարության հրապարակած բանակցային փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր որոշումներով, գործնականում լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան։
Արդյունքում, Հայաստանի կողմից կորցվել է Արցախը, և մոտ 5000 մարդ է զոհվել։
Նա պնդեց, որ Փաշինյանը Ալիևին պատերազմ սկսելու «քարտ-բլանշ» է տվել։
Նա նաև ընդգծեց, որ վարչապետը պատշաճ չի իրականացրել փաստաթղթերի հրապարակումը, քանի որ ներկայացվել են միայն Ադրբեջանի առաջարկները, բայց ոչ հայկական կողմի պատասխանները։
Լևոն Զուրաբյանը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության հրապարակած բանակցային փաստաթղթերը ցույց են տալիս, թե ինչպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր որոշումներով, գործնականում լեգիտիմացրել է Ադրբեջանի ագրեսիան։ Արդյունքում, Հայաստանի կողմից կորցվել է Արցախը, և մոտ 5000 մարդ է զոհվել։
Նա պնդեց, որ Փաշինյանը Ալիևին պատերազմ սկսելու «քարտ-բլանշ» է տվել։
Նա նաև ընդգծեց, որ վարչապետը պատշաճ չի իրականացրել փաստաթղթերի հրապարակումը, քանի որ ներկայացվել են միայն Ադրբեջանի առաջարկները, բայց ոչ հայկական կողմի պատասխանները։
Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասն ներկայացրեց, թե ինչ քայլեր էր նախատեսում Հայաստանին 2019 թվականի հունիսին ներկայացված ԵԱՀԿ Մինսկի խմբի առաջարկները՝ կապված Լեռնային Ղարաբաղի կարգավորման հետ։
Զուրաբյանի խոսքով՝ պլանը բաղկացած էր երկու փուլից։ Առաջին փուլում նախատեսված էին փոխհամաձայնեցված քայլեր, որոնք ներառում էին հինգ շրջանների վերադարձը Ադրբեջանին, սակայն բացառապես այն ժամանակ, երբ այդ տարածքներում տեղակայված լինեին միջազգային խաղաղապահ ուժեր․ «Այդ շրջաններում մուտք կունենային միայն քաղաքացիական բնակիչները, բանակն ու այլ ուժային կառույցներ էին մտնելու, իսկ խաղաղապահների կազմը պետք է որոշվեր Հայաստանի և Ադրբեջանի համաձայնությամբ։ Չգիտեմ՝ թերությունը ո՞րն է այս պլանի մեջ։ Ո՞նց կարելի է ստանալ նման պլան, ընդ որում երկու անգամ՝ ապրիլին ու հունիսին, ու չընդրկվել այս բանակցությունների մեջ, որպեսզի ստանանք մեզ համար երանելի խաղաղությունը»։






Բաց մի թողեք
Լևոն Տեր Պետրոսյանը ժամանակին 3 խորհուրդ է տվել Նիկոլ Փաշինյանին, ոչ մեկը չի կատարել
Փաշինյանը պատրվակ է ստեղծել ու թքել է միջազգային հանրության ճակատին․ Լևոն Զուրաբյանի պատասխանը մեր հարցին․ Տեսանյութ
Ո՞վ կմտածեր, որ պատարագին մասնակցելը դառնալու է հայրենասիրության նշան․ Լուսանկար