2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո անհայտ մարդիկ միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածում, Գոշ գյուղ տանող խաչմերուկից ոչ հեռու, չգործող երկաթգծի բետոնե հենասյան վրա կարմիր ներկով գրել էին «Նիկոլաշեն»։
«Հրապարակ» թերթը գրում է․ Թեեւ Իջեւան քաղաքը, որտեղ ծնվել է Նիկոլ Փաշինյանը, այդտեղից մոտ 15 կմ հեռու է, բայց գրողները հենց Փաշինյանի ծննդավայր Իջեւանն էին «անվանափոխել» նրա անունով։
Սակայն 2020թ․ աղետալի պատերազմից ու կապիտուլյացիայից հետո անհայտ անձինք այդ գրառումը ջնջեցին, նույն տեղում գրեցին՝ Հայաշեն։
Սույն գրառումը հիմա էլ կա` տեսանելի է միջպետական ճանապարհով անցնողներին։


Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել