Մայր Տաճարի դուռը ջարդողների հովանավոր իշխանության ներկայացուցիչներից մեկը մեզ՝ հոգեւոր սպասավորներիս է դիմել բացահայտ շանտաժի տրամաբանությամբ կամ քողարկված սպառնալիքով, թե՝ կամ սպասարկում եք տասը եպիսկոպոսների իբր նորոգման օրակարգը, կամ թե մնում եք ԿԳԲ-ի օրակարգի մեջ:
Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը։
«Հետեւելով Քրիստոսի օրինակին, որ չերկխոսեց չարի հետ, այլ ամեն փորձության պատասխանեց Աստծո խոսքով, ասում եմ. «Հետեւ’ս գնա, սատանա’»։ Իբրեւ կեցվածք եւ դիրքորոշում՝ միանում եմ խղճի եւ հայրենիքի կալանավոր Միքայել սրբազանի խնդրանքին՝ ուղղված Վեհափառ Հայրապետին, որ անհողդողդ եւ անսասան մնա»,– գրել է նա։


Բաց մի թողեք
Իրական խաղաղությանն ուղղված թիվ մեկ քայլը պետք է լիներ մեր բոլոր գերիների ազատ արձակումը
Պարզվում է, 2008-ին ռուս – վրացական պատերազմում էլ գաղտնիք կա
ԹՐԻՓՓ-ից մեկ տարի անց նոր համաձայնագիրը Ադրբեջանին հավելյալ կշիռ հաղորդի