11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Թրամփը ԱՄՆ ռազմածովային ուժերի նավի վրա գտնվող Մադուրոյից լուսանկար է հրապարակել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցի իր էջում հրապարակել է ԱՄՆ ռազմածովային ուժերի USS Iwo Jima նավի վրա գերի վերցված Վենեսուելայի առաջնորդ Նիկոլաս Մադուրոյի լուսանկարը։

Լուսանկարում Մադուրոյի հագին մոխրագույն մարզահագուստ է, նա կրում է մեծ ականջակալներ և սև ոսպնյակներով ակնոցներ, ձեռքին ջրի շիշ կա։

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում պայթյուններ են տեղի ունեցել: ԱՄՆ ռազմաօդային ուժերն են հարվածներ հասցրել այնտեղ գտնվող ռազմական օբյեկտներին։

Վենեսուելայի ռազմաօդային ուժերը, ըստ տեղեկությունների, օդ են բարձրացրել Su-30MKV կործանիչներ՝ ամերիկյան ինքնաթիռներն ու ուղղաթիռները որսալու համար: Օդում նկատվել են նաև ամերիկյան ծանր բեռնատար Chinook ուղղաթիռներ:

Ավելի ուշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը գերի են վերցվել և դուրս բերվել երկրից: Թրամփը նաև հայտարարել է, որ ուղիղ եթերում հետևել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալման գործողությանը։

photo_2026-01-03_20-36-15.jpg (89 KB)