11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Տիկին Ալլայի ձեռքից վերցրել են իր՝ զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որ տղաների շիրմաքարերը սարքեն, խաբել են

Զոհված զինծառայողների մորից խաբեությամբ վերցրել են զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որպեսզի շիրմաքարը կառուցեն և չեն արել։

Այս մասին այսօր կառավարության շենքի դիմաց հայտարարել է Ռուզան Ստեփանյանը։

«Տիկին Ալլայի երկու որդիները Արցախյան վերջին պատերազմին սեպտեմբերի՝ 19-ից սկսած, մասնակցել են մարտական գործողություններին և երկուսն էլ զոհվել։ Տիկին Ալլան միայնակ է պահել ու մեծացրել իր որդիներին, ինքը պաշտպանել է Արցախի սահմանները՝ որպես կին զինվորական ու, ցավոք, այսօր կրակն է ընկել Հայաստանի արդարադատության ձեռքը։ 2024-ին խաբեբայությամբ տիկին Ալլայի ձեռքից վերցրել են իր՝ զոհված տղայի վաճառված մեքենայի գումարը, որպեսզի իր տղաների շիրմաքարերը վերակառուցեն, կառուցեն և չեն արել դա։ Փոխարենը գողացել են  գումարը»,-ասել է Ստեփանյանը։

Արդեն երրորդ տարին է, որ տիկին Ալլան դիմել է Հայաստանի արդարադատությանը, սակայն ոչ մի դրական տեղաշարժ այդպես էլ չի գրանցվել. «Գործն Աջափնյակի դատարանում է, դատավորը Ոսկանյան Տիգրանն է։ Մենք մի պարզ գողի հարց այս երկրում չենք կարողանում լուծել։ Եկել ենք պահանջելու, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի այս տիկնոջը, երկու երիտասարդների մեր հայրենիքն տված այս տիկնոջը և հասկանա, մի գողի հարց այս պետությունը չի կարողանում լուծել»:

Որդեկորույս մորից վերցրել են շիրմաքար կառուցելու գումարն ու գողացել