Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ իրավապահ մարմիններում այս օրերին շունչները պահած սպասում են Նիկոլ Փաշինյանի այցին՝ իրենց ղեկավարած գերատեսչություններ։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է անձամբ այցելել տարբեր գերատեսչություններ, հանդիպումներ ունենալ աշխատակազմի և ղեկավար անձանց հետ, հարցեր տալ նրանց կատարած աշխատանքների,գրանցած արդյունքների վերաբերյալ։ Կարճ ասած՝ Փաշինյանը հաշվետվություն է պահանջում:
Աղբյուրները նշում են, որ իրավապահները շատ լուրջ են պատրաստվում Փաշինյանի գալուն․ փաստաթղթեր են հավաքում, գրություններ պահանջում իրենց ենթականերից, որպեսզի Փաշինյանի բոլոր հարցերին պատասխան ունենան։
Կարելի է ասել, որ համակարգում կյանքը գործնական առումով կանգ է առել մինչև Փաշինյանի գալն ու գնալը։ Չի բացառվում, որ դրանից հետո լինեն պաշտոնանկություններ և ազատման դիմումներ:
Նշենք, որ Փաշինյանն արդեն այցելել է ՀՀ առողջապահության նախարարություն, իսկ երեկ՝ ՀՀ արդարադատության նախարարություն»։

Բաց մի թողեք
Պաշտպանենք իրար՝ մեկը՝ բոլորի, բոլորը՝ մեկի համար, բացառենք մեր նկատմամբ անհարգալից վերաբերմունքը
Նիկոլը գնում է Թրամփի ճանապարհով․ ժողովուրդը ոտքի՛ է կանգնելու
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել