ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնի կողմից Վենեսուելայում իրականացված գործողությունում Պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է ունենալ անձնական հետաքրքրվածություն։
Այս մասին նա ասել է Fox News-ի հետ զրույցում։ Թրամփը նկատել է, որ Ռուբիոն շատ լավ գիտի Կուբան։
Միաժամանակ, Կուբան ամբողջապես կախված է Վենեսուելայից։ Թե ֆինանսապես, թե նավթի առումով։ Նկատենք, որ Ռուբիոն Կուբայից ԱՄՆ տեղափոխված միգրանտների ընտանիքում է ծնվել։
Եւ սա հաշվի առնելով, Թրամփը չի բացառել, որ Ռուբիոն անձնական հետաքրքրվածություն ուներ ամերիկյան գործողություններում։
***
Սպիտակ տան ղեկավարի հատուկ բանագնացներ Սթիվեն Վիթքոֆն ու Ջարեդ Քուշները ռուսական կողմի ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւին են փոխանցել Ուկրաինական խաղաղույան պլանի համաձայնեցված նոր տարբերակի նախագիծը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցելու համար։
Այս մասին հայտնում է Axios պարբերականը։
Ըստ հրապարակման, համաձայնության հասնելով Ուկրաինայի հետ համարյա բոլոր կետերի շուրջ՝ Միացյալ Նահանգները ցանկանում է ստանալ նախագահ Պուտինի հստակ պատասխանն այդ առաջարկի հետ կապված։

Բաց մի թողեք
Բրիտանական Կոլումբիայում դպրոցում տեղի ունեցած կրակոցների հետևանքով առնվազն 10 մարդ զոհվել է, տասնյակները՝ վիրավորվել
Անկարայում 35 տարեկան տղամարդը սպանել է իր ընտանիքի երեք անդամներին, ներառյալ մանկահասակ դստերն ու ինքնասպան եղել
Վենսի միջազգային այցերի վիճակագրությունը