Հունվարի 23-ին ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։
Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոնմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 11-ամյա Ծ․ Զ․-ն և 7-ամյա Ե․ Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Բաց մի թողեք
Գալյանը առաջադրվել է ՔՊ խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակում ընդգրկվելու համար
Չիչոյանների ողջ գերդաստանով ծառայում են իշխանություններին, Ժորա Չիչոյանն առաջ կգնա. Լուսանկար
Բաքվում ավարտվել է Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»