Իրավապահ համակարգում վերջին օրերին նկատվում է նախկինում մեծ հանրային հնչեղություն ստացած քրեական գործերի համախմբման՝ «ի մի բերելու» միտում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ համակարգում կա ներքին հրահանգ՝ նախկին աղմկահարույց գործերին նորից լայն ընթացք տալ և դրանց շրջանակում նախանշելի ժամկետներում «կոնկրետ որոշումներ» կայացնել։
Այս ֆոնին, ինչպես փոխանցում են իրավապահներից «Ժողովուրդ»-ի աղբյուրները, չի բացառվում, որ ընտրություններին ընդառաջ նախկին պաշտոնատար անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով սկսվեն կամ վերաակտիվացվեն լայնածավալ քննչական գործընթացներ՝ հարցաքննությունների, առերեսումների, նոր վարույթների և այլ քննչական գործողությունների տեսքով։
Նույն աղբյուրների տվյալներով՝ իրավապահների ուշադրության կենտրոնում են նաև հոգևորականները, որոնց շուրջ ևս հնարավոր է ուժեղանա իրավապահ հետաքրքրությունը՝ սպասվող «բարդ օրերի» կանխատեսմամբ։
«Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է թեմայի ուսումնասիրությունը և կանդրադառնա, թե կոնկրետ որ գործերն են մտնում «ակտիվացման» փաթեթի մեջ, ինչպես նաև՝ ինչ շրջանակների մասին է խոսքը։
Երեկ հայտնել էինք, որ ՀՅԴ ղեկավար Իշխան Սաղաթելյանի շուրջ օղակը սկսել են սեղմել»։

Բաց մի թողեք
Սահմանամերձ Դովեղ մտնող միակ ճանապարհը՝ կիսափլված, դպրոցը՝ կիսատ
Դեռ տանիքները չափում են, կամ՝ ընտրությունների շեմին ինչպես խաբել գյուղացիներին
ՔՊ-ի թիրախում պատանիներն ու տարեցներն են