CNN անդրադարձել է սոցիալական ցանցում ԱՄՆ փոխնախագահի պաշտոնական էջից Ծիծառնակաբերդի հուշահամալիր այցելելու վերաբերյալ հրապարակման հեռացմանը։
CNN մեջ է բերել այս դեպքի առթիվ ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի գնահատականը, որը հրապարակումը հեռացնելը մեկնաբանել է որպես «ժխտողական գործողություն»։
Հայ Դատի գրասենյակը պարբերականին հիշեցրել է, որ Հայոց Ցեղասպանությունը ճանաչվել է բոլոր 50 նահանգների, ԱՄՆ Կոնգրեսի, Սպիտակ տան և ՆԱՏՕ֊ում ԱՄՆ տասնյակից ավելի դաշնակիցների կողմի։
Ես սրան միայն հավելեմ, որ պատկերացրեք, որևէ պաշտոնյա հարգի Հոլոքոստի զոհերի հիշատակը, հրապարակի այդ մասին, հետո այդ հրապարակումը հեռացնի իր էջից։
Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից


Բաց մի թողեք
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը
Ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել
Ո՞ւմ վրա է ազդելու Վենսի կարծիքը