Ռուսասատնին, Ռուսաստանի շահերին վնասելը չկա, չի եղել և չի լինելու մեր օրակարգում, դա բացառված է։
Այս մասին Հանրային ՀԸ հարցազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի դեմ գործելու տրամաբանության մեջ։ Մենք նույնը մեր ռուսաստանցի գործընկերներին ենք ասում, որ չենք վիճաբանելու, լեզվակռվի մեջ չենք մտնելու, որովհետև մենք գնահատում ենք այն հարաբերությունները, որն ունենք։
Միջպետականից բացի անձնական մակարդակը պակաս կարևոր չեն այս կոնտեքստում։ Ես շատ ջերմ և ուղիղ հարաբերություններ ունեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շատ ջերմ և ուղիղ հարաբերություններ ունեմ Միխայել Միշուստինի հետ։ Սա մեր ռազմավարությունն է՝ չենք գործելու Ռուսատանի դեմ, բայց միշտ գործելու ենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի։
Մենք հարց ենք տալիս մեր ՌԴ գործընկերներին՝ արդյո՞ք քննադատություն ունեք այս տրամաբանության հետ»,- ասաց վարչապետը։

Բաց մի թողեք
EuroNews. Վենսը խթանում է խաղաղության միջանցքը` ԱՄՆ փոխնախագահի Հայաստան կատարած առաջին պատմական այցի ժամանակ
Վենսի նման վառ քաղաքական գործչի այցը Հայաստանը դնում է համաշխարհային ուշադրության կենտրոնում․ Փաշինյան․ Տեսանյութ
Սևանը կանաչում է, Հայաստանը ողբերգության մեջ է, և մարդիկ չեն գիտակցում՝ յուրաքանչյուրն այդ պրոցեսի մասնակից է. Լուսանկարներ