11/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Անկարայում 35 տարեկան տղամարդը սպանել է իր ընտանիքի երեք անդամներին, ներառյալ մանկահասակ դստերն ու ինքնասպան եղել

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում 35 տարեկան տղամարդը սպանել է իր ընտանիքի երեք անդամներին, ներառյալ մանկահասակ դստերն ու ինքնասպան եղել։ Այս մասին հայտնում է Haber Global-ը։

Համաձայն հաղորդման, տղամարդը նախ սպանել է իր ութ տարեկան դստերն ու 57 տարեկան մորը։

Նրանց դիակները դրել է մեքենայի մեջ ու գնացել կնոջ տուն, որի հետ գտնվել է ամուսնալուծության դատական գործընթացում եւ սպանել է նաեւ նրան։ Կնոջը սպանելուց հետո էլ՝ ինքնասպան է եղել։ Հայտնի է, որ տղամարդը ազատազրկված է եղել եւ նրան արձակուրդ են ուղարկել տուն՝ օրինակելի վարքագծի համար։

Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։