Ինձ անհասկանալի են Վենսի այցից ոգեւորվածների եւ հիասթափվածների էմոցիաները:
Որ այդ այցը չի կարող Հարավային Կովկասում ԱՄՆ գերտերության հաստատումն ազդարարել, մեր անվտանգային եւ այլ հարցերի լուծման բանալին լինել, հասկանալու համար մեծ ջանքեր պետք չեն` բավական է մեր հայացքն ուղղենք դեպի Վրաստան, հիշենք Աֆղանստանի ոչ հեռավոր անցյալի դեպքերը, վերադառնանք ուկրաինական իրականություն:
Որ ամերիկյան հովանավորությունից զրկվելը կործանում չէ, դրա համար էլ բավական է դեմքով դառնանք դեպի Իրան: Հասկանալու համար, որ ԱՄՆ-ի հետ ընկերությունը հավերժ չէ, ու դրա վրա երկարաժամկետ պլաններ կառուցելը միամտություն է, ընդամենը պետք է հետեւենք Եվրոպայում ծավալվող իրադարձություններին, ԱՄՆ-Կանադա հարաբերություններին, Վենեսուելայի նախագահի ճակատագրին, Գրենլանդիայի դեպքերին:
Այն, որ վաղեմի թշնամիները կարող են մեկ օրում բարեկամանալ, իսկ ճակատագրով իրար կապված ժողովուրդները՝ անվերադարձ թշնամանալ, դա էլ ապացուցվում է Թրամփ-Պուտին շփումների, ռուս-ուկրաինական պատերազմի օրինակով:
Իսկ այն, որ Վենսի կես խոսքը կարող է Հայաստանի համար ճակատագրական լինել, եւ ոմանք երեկվանից դեպրեսիայի մեջ են, առավել եւս զավեշտալի է, քանի որ, անգամ եթե Թրամփն էլ իր անձնական հովանու տակ վերցնի Նիկոլ Փաշինյանին, եւ բոլոր գերտերությունների ղեկավարները միաբերան պնդեն, որ նա պետք է վերընտրվի, ընտրողը լինելու է ՀՀ քաղաքացին, եւ անգամ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները հնարավորություն չունեն ազդելու ընտրությունների արդյունքների վրա:
Ես հիշում եմ մեծ ձեռնարկատերերից մեկի վիրավորանքը, որ իր համայնքի յուրաքանչյուր բնակչի տարիներով օգնել է` ընտրությունների ժամանակ ոչ մեկն իր հորդորով չի քվեարկել:
Ո՞ւմ վրա է ազդելու Վենսի կարծիքը:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
ԵՄ մայրաքաղաքները հայտարարում են, որ ամերիկյան տեխնոլոգիաների հեռացումը իրատեսական չէ․ Ռուսաստանի խնդիրը
Ցավոք, Հայաստանը ոչ մի միջնորդական առաքելություն չի էլ ձգտում իրականացնել
CNN անդրադարձել է ԱՄՆ փոխնախագահի Ցեղասպանության մասին գրառմանն ու հեռացմանը․ Լուսանկար