12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները

Խորհրդարանը երեկ շուրջ 2 ժամ քննարկեց ՀՌՀ անդամ Հակոբ Հակոբյանի՝ մշակույթի նախկին նախարար Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու մասին «Հայաստան» խմբակցության առաջարկը։

«Հրապարակ» թերթը գրում է․ Ընդդիմադիր պատգամավորները կարծում են, որ նա խախտել է ՀՌՀ անդամի կարգավիճակից բխող քաղաքական չեզոքության եւ զսպվածության պահանջները՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։

Չնայած Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նկատառումներին, որ, իսկապես, վարքականոնի խախտում է տեղի ունեցել, ՔՊ-ականները երեկ անթաքույց պաշտպանեցին Հակոբ Մովսեսին՝ ըստ էության ցույց տալով, որ թքած ունեն անկախ կոչվող երկու մարմինների՝ ՀՌՀ-ի եւ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի վրա, կարեւորը՝ որ այնտեղ աշխատողները ծառայեն Փաշինյանին ու ՔՊ-ին։

Ըստ ամենայնի՝ իշխող խմբակցությունը վաղը չի մասնակցի փակ-գաղտնի քվեարկությանը, իսկ ընդդիմությունը միայնակ բավարար ձայներ չունի, եւ ՔՊ-ի սրտի քարոզիչ Հակոբ Մովսեսը կշարունակի իր գործունեությունը․ պետությունից փող կստանա՝ իբր անկախ հանձնաժողովի անդամ լինելու համար, բայց կշարունակի հարցազրույցներ տալ` հօգուտ քաղաքական ուժի եւ անձի։