Արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին է դիմել Երևանի բնակիչ 36-ամյա Աննա Հ․-ն և հայտնել, նույն օրը ժամը 14։00-ից մինչև 21։00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Ռայնիսի փողոց 3 հասցեի մոտ կայանված, իր կողմից շահագործվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները և դիմապակու վրա թողել «@aiet991» տելեգրամյան հասցեն՝ պատճառելով 2 հազար 5 հարյուր ԱՄՆ դոլարի վնաս։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մեկնած ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողներին Աննա Հ․-ն հայտնել է, որ կապ է հաստատել նշված տելեգրամյան օգտատիրոջ հետ, ով հայելիները վերադարձնելու դիմաց պահանջել է 1600 ԱՄՆ դոլար։
Գ․ Շամշյանի տեղեկություններով Աննա Հ․-ն «Բի Լի պրոդաքշն» ՍՊԸ-ի տնօրենն է։

Բաց մի թողեք
«Հայփոստ» ՓԲԸ-ի պաշտոնյան կատարել է ընդհանուր 568.000 դրամի հափշտակություն
Խուզարկում են Արմեն Չարչյանի աշխատասենյակը
Դավիթ Համբարձումյանի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը, կալանավորվել է