36 տարիներ առաջ ճիշտ այս օրը՝ 1990թ. փետրվարի 13-ին, Խորհրդային Հայաստանն ապօրինի է ճանաչել Լեռնային Արցախը Խորհրդային Ադրբեջանին բռնակցելու մասին Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի նիստում չքննարկված և քվեարկության չդրված, սակայն «ընդունված» որոշումը:
Խորհրդային Հայաստանի Գերագույն խորհուրդը,
• հաշվի առնելով այն փաստը, որ Արցախը եղել է Հայաստանի անբաժան մասը և երբեք չի պատկանել Ադրբեջանին,
• ելնելով այն հանգամանքից, որ Լեռնային Արցախի ճակատագիրը որոշվել է ոչ սահմանադրական և իրավասություն չունեցող կուսակցական մարմնի՝ Խորհրդային Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի կովկասյան բյուրոյի 1921թ. հուլիսի 5-ի կամայական որոշմամբ,
• հանդես գալով ԽՍՀՄ կազմավորման պայմանագրով և ԽՍՀՄ Սահմանադրությամբ ամրագրված ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի պաշտպանության դիրքերից,
• հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի 1920թ. նոյեմբերի 30-ի որոշումը, ըստ որի՝ Խորհրդային Ադրբեջանը, մասնավորաբար, Լեռնային Արցախը ճանաչել է Խորհրդային Հայաստանի մաս, Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը, որով Խորհրդային Ադրբեջանը ճանաչել է Լեռնային Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանի 1921թ. հունիսի 12-ի դեկրետը, որով հայտարարվել է, որ այսուհետ Լեռնային Արցախը հանդիսանում է Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը,
1990թ. փետրվարի 13-ին ընդունել է «ՌԿ(բ)Կ կենտկոմի կովկասյան բյուրոյի 1921 թվականի հուլիսի 5-ի որոշումը անօրինական ճանաչելու մասին» որոշում:
Նշված որոշումը հրապարակվել է «Խորհրդային Հայաստան» թերթի 1990թ. փետրվարի 17-ի համարում:
Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ; քաղաքագետ

Բաց մի թողեք
Էսպե՞ս է երկիրը, հասարակությունը պատրաստվում ընտրություններին
18 տարի անց մեղադրյալի կարգավիճակում են ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանն ու նրա տեղակալ Վալերիյ Օսիպյանը
Նախ՝ դադարեցնել պատերազմը, պատերազմը վատ է բիզնեսի համար․ Հունգարիայի վարչապետ