14/02/2026

Աղազարյանին այս անգամ չմերժեցին

HovikAghazaryan
50 / 100 SEO Score

Իշխող թիմից հեռացված պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի կուսակցությունը` ՄԱՍԿ-ը, Պետական ռեգիստրի գործակալությունը երեկ վերջապես գրանցել է:

«Հրապարակ» թերթը գրել է․ Առաջին դիմումը մերժել էին ամիսներ առաջ ու վերադարձրել կուսակցության հասցեով՝ հիմքում դնելով տեխնիկական խնդիրներ։ Ստիպված եղան նոր համագումար հրավիրել՝ շտկելու բացթողումները, եւ ամիսներ շարունակ սպասում էին Պետռեգիստրի կողմից կուսակցության գրանցմանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ից հեռացվելուց հետո՝ անցած տարեսկզբին, Հովիկ Աղազարյանն ու նրա ընկեր Հակոբ Ասլանյանը Միասնական ազգային սահմանադրական կուսակցություն (ՄԱՍԿ) անվանումով կուսակցություն բացեցին, որ սահմանադրական ճանապարհով Փաշինյանին տուն ուղարկեն:

Առայժմ, սակայն, հայտնի չէ՝ ՄԱՍԿ-ը մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե՞ Փաշինյանին տուն ուղարկելու այլ ճանապարհ է ընտրել։

50 / 100 SEO Score