23/02/2026

EU – Armenia

EU – Armenia

Հայրաքաղաքում ադրբեջանցիները գալիս վիդեոներ են նկարում, ու ձեր ծպտունները դուրս չի գալիս

«Մեր Ձևով» շարժման անդամ Ալիկ Ալեքսանյանը արձագանքել է այն քննադատություններին, որոնք առաջացել էին Գյումրիի վերաբերյալ նրա խոսքի ժամանակ, երբ քաղաքը «գյուղ» էր ներկայացրել:

«Երբ հասա մայրաքաղաք, տեսա, որ որոշ մարդիկ ընկել են ցնցումների մեջ։ Ժողովուրդ ջան, մենք չենք գալիս քաղաքների սրճարաններում ֆոտոներ անելու։ Մենք գալիս ենք աշխատելու, լսելու խնդիրները»,- նշել է նա:

«Էդ ցնցումների մեջ ընկածներին եմ ասում, որ հայրաքաղաքի կենտրոնում ադրբեջանցիները գալիս վիդեոներ են նկարում, ու ձեր ծպտունները դուրս չի գալիս պադվալներից, ինչի՞ չէիք խոսում։ Բա խոսացեք»,- ասել է նա: