Պարզվում է՝ դատարանը մտադրություն ունի փոխել նաեւ անցած տարվա հունիսից կալանավորված Բագրատ սրբազանի խափանման միջոցը եւ բանտային կալանքից նրան ուղարկել տնային կալանքի, սակայն սրբազանը համառորեն բնակության հասցե չի տրամադրում դատարանին՝ ընթացակարգով սահմանված կարգով, որպեսզի այդ հասցեում իրեն հաշվառեն ու հսկեն։
Հրապարակ թերթը գրել է․ Բագրատ սրբազանն իրեն անմեղ է համարում եւ կարծում է, որ տնային կալանքի փոխարեն իրեն պետք է արդարացնել, հակառակ դեպքում «ԱԱԾ պադվալում» էլ ինքն իրեն անազատ չի զգում։ Ի դեպ, այս հարցի շուրջ նա դատական կարգադրիչների հետ անգամ կատակներ է անում, մե՛կ ասում է, թե մոռացել է բնակության հասցեն, մե՛կ՝ թե չունի, եւ այլն։

Բաց մի թողեք
ՔՊ-ականների ախորժակը բացվել է․ 500-600 հազար դրամ թոշակ են ուզում
Իշխանությունները «զենք գտնելու» օպերացիա են սկսել
Վերջին շանսն են տվել