28/02/2026

EU – Armenia

Թղթադրամներ տեղափոխող բեռնատար ինքնաթիռ է վթարի ենթարկվել, առնվազն 20 մարդ մաhացել է, մոտ 30-ը՝ վիրավnրվել․ Լուսանկար

Բոլիվիայի ռազմաօդային ուժերի «C-130» բեռնատար ինքնաթիռը, որը տեղափոխել է Կենտրոնական բանկից նոր տպագիր թղթադրամներ, վթարի է ենթարկվել Լա Պասի մոտ՝ Էլ Ալտո օդանավակայանում վայրէջքի ժամանակ։

Օդանավը սահել է բանուկ ճանապարհի վրա և բախվել մեքենաների։ Առնվազն 20 մարդ մահացել է, մոտ 30-ը՝ վիրավորվել։

Վթարի վայրում ցրվել են կանխիկ գումարի կապոցներ։

Մարդիկ շտապել են վերցնել փողը, ինչի հետևանքով ոստիկանությունը կիրառել է արցունքաբեր գազ։

Կենտրոնական բանկը հայտարարել է, որ թղթադրամները դեռևս շրջանառության մեջ չեն և իրավական արժեք չունեն։

Blog Image