«Տեւական դեգերումներից հետո ՔՊ-ում գտել են հունիսի 7-ի համապետական ընտրությունների իրենց նախընտրական քարոզարշավի կարգախոսը, չնայած այդ մասին չեն թմբկահարում, սակայն այդ կարգախոսով պաստառներն արդեն մի քանի շաբաթ է՝ տեղ են գտել Հայաստանի քաղաքների փողոցներում։
«Հրապարակ» թերթը գրում է. Խոսքը կապույտ ֆոնին գրված ընդամենը մեկ բառի՝ «Խաղաղության» մասին է, որի տակ Փաշինյանի մատներով ցուցադրվող սրտիկ նշանն է նկարված։
Մեզ պատմեցին, որ ՔՊ ակտիվում միանշանակ չեն ընդունել մեկ բառանոց կարգախոսը, այլ տարբերակներ են առաջարկել, սակայն, ըստ ամենայնի, ՔՊ-ում հասկացել են, որ ինչ միտք էլ գրեն պաստառին, իրենց թիրախավորելու են, ուստի նախընտրել են կարճ-կոնկրետ մի բառով հանդես գալ, որը, իրենց կարծիքով, անխոցելի է։

Բաց մի թողեք
Այն, ինչ կատարվում է այս պահին Armat Media-ի խմբագրությունում` ազատ խոսքի դեմ արշավ է. Լուսանկար
Կհեռացնեմ աշխատանքից՝ տղամարդավարի ասում եմ. Լուսանկար
Ինչպիսի՞ն էր այս քարոզարշավը` փորձենք ամփոփել