Իրանում մեծ այաթոլլա Աբդուլլա Ջավադի Ամոլին հատուկ կրոնական հրովարտակ՝ ֆեթֆա է արձակել, որով պատգամել է բոլոր մահմեդական հավատացյալներին «հեղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արյունը», այսինքն՝ սպանել Թրամփին։
Այս մասին հայտնում է Tasnim լրատվական գործակալությունը։ Նա դա հայտարարել է մահմեդական հավատացյալի կրոնական պարտքը, որը պետք է իրականացնի իսլամի առաջ։
«Այաթոլլա Խամենեիի բացակայությունն անտանելի է։ Եթե կա գոնե դույզն ինչ տառապանք եւ ցավ, ապա ճանապարհին ձեզ անհամար գանձեր կսպասեն։ Մեր երկիրը մեր պատիվն է։ Սիոնիստների եւ Թրամփի արյան հեղումը Իմամ Մահդեիի այժմյան պահանջն է»,- հայտարարել է այաթոլլա Աբդուլլա Ջավադի Ամոլին։


Բաց մի թողեք
ԱՄՆ-ն դառնորեն կզղջա միջազգային ջրերում իրանական նավը խորտակելու համար. Արաղչի
Թրամփի որոշումը՝ հարվածել Իրանին հակաօրինակա՞ն է․ Սենատի արձագանքը
Իրանում ԱՄՆ-ի նախաձեռնած գործողության մեկնարկից ի վեր զոհվել է 1114 քաղաքացիական անձ, տուժել՝ 6000-ը