«Դէկավվա» բարեգործական հիմնադրամը հայտարարում է «Ծաղկեցրու» սոցիալական արշավի մեկնարկի մասին, որն անցկացվելու է Մարտի 8-ից Ապրիլի 7-ը:
Արշավն իրականացվում է «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագրի շրջանակում և ուղղված է Հայաստանի գյուղական համայնքներում բնակվող կանանց աջակցությանն ու հզորացմանը:

Արշավի հիմնական նպատակն է աջակցել և հզորացնել գյուղական համայնքներում բնակվող կանանց՝ վերջիններիս համար հասանելի դարձնելով կրթական, սոցիալական և տնտեսական ռեսուրսները: Արշավի ընթացքում հավաքագրված միջոցները կուղղվեն Զառ, Վահրամաբերդ կամ Ծովակ գյուղերից երկուսի զարգացմանը՝ ըստ կարիքների գնահատման արդյունքների:
Արդյունքում 40-60 կին կստանան այլընտրանքային կրթություն և կլինեն մրցունակ, 200-300 ընտանիքի անդամ կունենան նոր հնարավորություններ և կկառուցեն ավելի բարեկեցիկ կյանք, 35-40 համայնքային նախագծեր և բիզնեսներ կյանքի կկոչվեն՝ ապահովելով նոր աշխատատեղեր համայնքի բնակիչների համար, իսկ համայնքները կանցնեն սոցիալ-տնտեսական կայուն զարգացում։
«Ցանկացած չափի ներդրում կարևոր է: Եթե կիսում եք Հայաստանի գյուղական համայնքների զարգացման տեսլականը, կարող եք միանալ «Ծաղկեցրու» գարնանային արշավին: Արշավի ընթացքում հրապարակվելու են միջանկյալ հաշվետվություններ, իսկ ավարտին կներկայացվի ամբողջական հաշվետվություն», – նշել է «Դէկավվա» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ադրիաննա Մարությանը։
Արդեն իսկ իրականացված ծրագրերի մասին կարող եք տեղեկանալ հիմնադրամի պաշտոնական էջից և սոցիալական ցանցերից։


Բաց մի թողեք
Ապրիլի 29-ի աստղագուշակ․ Ինքնավստահությունը թույլ կտա ձեզ հաղթահարել ցանկացած անսպասելի իրադարձություն
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա 5-9 աստիճանով․ անձրև կտեղա, լեռնային շրջաններում թաց ձյուն կլինի
«Մա՛մ, իրենց մնա իրենց հրադադարը, այնքան ընկերներ ու հրամանատարներ ենք կորցրել». կրտսեր սերժանտ Արամ Սիմոնյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Մատաղիսում. Լուսանկարներ