Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հայց էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ալավերդի համայնքի և ֆիզիկական 4 անձանց՝ 2014 թվականի փետրվարի 1-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի մարտի 3-ի վճռով հաստատել է Գլխավոր դատախազության և Ալավերդի համայնքի ու ֆիզիկական 4 անձանց միջև կնքված հաշտության համաձայնությունը:
Հաշտության համաձայնության արդյունքում Լոռու մարզի Ալավերդի համայնքին կվերադարձվի Թումանյան փողոցի 5-րդ շենքի 77.87 քմ մակերեսով բնակարանը:

Բաց մի թողեք
Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Արայի որդին արդարացվեց ամենածանր հոդվածներով
Էրեբունու 30 կրակոցների պարագլուխը նախկինում 9 տարով դատված է եղել․ «ռազբոյ»
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենը․ Լուսանկար