ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Այսօր կուզենաք ինքնուրույն գործել, ոչ մեկին չդիմել օգնության խնդրանքով: Բայց դուք պիտի բարդ առաջադրանքներ լուծեք, և աջակցությունը հաստատ ավելորդ չի լինի: Այնպես որ համբերությամբ զինվեք. այն պետք է գալու, երբ ստիպված լինեք բացատրել, թե ինչ և ինչի համար է պետք անել:
Հավանական են ընտանեկան տարաձայնություններ, չեն բացառվում թեժ վեճերը: Սակայն դուք կկարողանաք դրանց վերջ տալ՝ չվշտացնելով ու չվիրավորելով մտերիմներին: Նկատի ունեցեք, որ այսօր դուք սովորականից արագ եք հոգնելու: Ուստի օրվա երկրորդ կեսի համար լավ է ոչ մի բարդ ու հոգնեցնող բան չծրագրեք:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Ձեզ կհաջողվի նոր ու օգտակար բան մտածել: Աշխատանքի կամ բիզնեսի հետ կապված հրաշալի գաղափարներ կունենաք: Ձեր կողքին կլինեն մարդիկ, որոնք պատրաստ կլինեն օգնել մտածածն իրագործելու հարցում, և դուք անմիջապես կսկսեք գործել: Օրը հարմար կլինի գործնական ուղևորությունների համար, որոնք նույնիսկ սպասվածից հաջող կանցնեն:
Որոշ դժվարություններ կարող են առաջանալ փաստաթղթերի հետ աշխատող Ցուլերի մոտ: Չի բացառվում, որ անհրաժեշտ թղթերը կորչեն, կամ էլ պարզեք, որ դրանք սխալ են ձևակերպվել: Դրանից կհաջողվի արագ գլուխ հանել, բայց որոշ տհաճ պահեր ստիպված եք լինելու հաղթահարել:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Օրը կսկսվի հրաշալի նորություններով ու գրավիչ առաջարկներով: Հիշեք, որ ժամանակը զուր վատնել չի կարելի: Եթե ուզում եք հաջողության հասնել, արագ գործեք, մի հետաձգեք ուշադրություն պահանջող գործերը: Հեշտությամբ կպայմանավորվեք համագործակցության մասին, ընդհանուր լեզու կգտնեք նոր ծանոթների հետ, հաշտ կլինեք այն մարդկանց հետ, որոնց աջակցությունը ձեզ կարող է պետք գալ:
Ժամանակի ընթացքում դուք լավ գաղափարներ կունենք, և օրվա երկրորդ կեսը կանցկացնեք ինչ-որ անհավանական բան կյանքի կոչելով: Աշխատեք չշտապել, հակառակ դեպքում ցավալի սխալը կարող է ամեն ինչ փչացնել:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Օրվա սկիզբը հազիվ թե թեթև ու անամպ լինի, ավելի հավանական է, որ այդ հատվածում ստիպված լինեք հուզվել: Շրջապատողներն ամեն անգամ ձեզ ճիշտ չեն հասկանա: Դատարկ բաների պատճառով վեճերը կարող են ձգձգվել: Չի բացառվում, որ հենց դրանց պատճառով չկարողանաք ժամանակին ավարտել սկսածը:
Բայց դրական միտումների ազդեցությունն արագ կուժեղանա, և օրվա երկրորդ կեսը կուրախացնի ձեզ: Շատ Խեցգետինների այն հեռվից լավ նորություններ կբերի և լուրեր մարդկանցից, որոնց համար անհանգստանում էին: Այս հատվածը բարենպաստ կլինի ֆինանսական և ունեցվածքի հետ կապված հարցերը լուծելու համար:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Մի շտապեք վստահել նոր ծանոթներին, նույնիսկ եթե նրանք չափազանց հմայիչ են ու լրիվ անվնաս են թվում: Ցավոք, ինչ-որ մեկի խորամանկության զոհը դառնալու վտանգ կա: Սակայն ոչ մի բան չի խանգարի ձեզ իսկապես մտերիմ մարդկանցից և՛ աջակցություն, և՛ լավ խորհուրդներ, և՛ իրական օգնություն ստանալ:
Օրը հարմար կլինի կարգուկանոն հաստատելու համար: Հին կամ պարզապես անպիտան իրերից ազատվելու, դրանք վաճառելու շանս կընձեռվի: Երեկոն բարենպաստ կլինի ընկերների հետ շփվելու համար: Հյուր կանչեք նրանց, և բոլորդ հրաշալի ժամանակ կանցկացնեք:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Մի շտապեք: Սա այն հաճելի օրերից է լինելու, երբ ամեն ինչ հրաշալի կերպով ժամանակին ու լավագույն ձևով տեղի կունենա: Վերջին ժամանակներս դժվարությունների բախված Կույսերը կհասկանան՝ ինչպես հաղթահարել դրանք: Իսկ ձանձրացողները հետաքրքիր ժամանակ անցկացնելու շանս կստանան:
Չեն բացառվում հաճելի հանդիպումները, նաև ծանոթությունները, որոնցից գործնական կամ ընկերական հարաբերություններ կսկսվեն: Դուք շատ գրավիչ կլինեք, նույնիսկ ամենապահանջկոտ մարդկանց վրա լավագույն տպավորությունը կթողնեք: Զարմանալի չէ, որ շատերը կուզենան շփվել ձեզ հետ:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Օրվա առաջին կեսը բավական լարված կլինի: Առաջին հերթին պիտի միաժամանակ մի քանի գործով զբաղվեք: Երկրորդ՝ միանգամից չեք կարողանա հաղթահարել տագնապը, որի պատճառը նույնիսկ ձեզ հասկանալի չի լինի: Աշխատեք լավատեսությունը չկորցնել: Շուտով դրական միտումների ազդեցությունը կուժեղանա, և դուք կհասկանաք, որ դրա համար բոլոր հիմքերը կան:
Հեշտ ու հաճելի կլինի օրվա երկրորդ կեսը: Այն բազում նոր հնարավորություններ կբացի, և դուք միանգամից կհասկանաք, թե դրանցից որից արժե անհապաղ օգտվել: Ինտուիցիայի վրա ամեն հարցում կարող եք հենվել: Նրա հուշումների շնորհիվ սխալներ չեք անի:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Հրաշալի օր է աշխատանքի համար. կարող եք նկատելի առաջընթացի հասնել կարևոր ու բարդ գործում, գլուխ հանել նախկինում համարյա անլուծելի թվացող խնդիրներից: Դուք միայն ձեզ վրա հույս կդնեք, և նման մոտեցումը ճիշտ կլինի: Ժամանակը բացատրությունների և դատողությունների վրա ծախսելու կարիք չի լինի: Դուք կարող եք գործել համաձայն ինտուիցիայի հուշումների և չեք սխալվի:
Անձնական հարաբերությունները միշտ հարթ չեն լինի: Վտանգ կա, որ հին տարաձայնությունները կսրվեն: Աշխատեք ձեզ համար թանկ մարդկանց հետ նրբանկատ լինել: Դա թույլ կտա խուսափել տհաճ պահերից:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Հաջողության հասնելը ուզածի նման հեշտ չի լինելու: Բայց դժվարությունները ձեզ չեն վախեցնի, իսկ խոչընդոտները չեն ստիպի նահանջել: Դուք համառություն կդրսևորեք այնտեղ, որտեղ համարյա բոլորը կհանձնվեին, և հենց դրա շնորհիվ հաջողության կհասնեք:
Լավ կանցնեն գործնական ուղևորությունները, հատկապես՝ կարճատև: Հավանական են հաջող բանակցություններ, շահավետ գործարքներ կկնքեք: Բայց օրը տանը, ամենամտերիմների հետ անցկացնող Աղեղնավորներին էլ բազում հաճելի պահեր են սպասվելու:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Անկախ նրանից, թե ինչ տեղի կունենա շուրջը, դուք հանգստություն և ինքնավստահություն կպահպանեք: Դա թույլ կտա հաջողության հասնել, ինչպես նաև խուսափել սխալներից, որոնք ձեր փոխարեն կանեին ավելի տպավորվող ու խոցելի մարդիկ: Չի բացառվում, որ նրանք ձեր աջակցության կարիքն ունենան:
Արժե զգույշ լինել գումարի և արժեքավոր ունեցվածքի հետ կապված ամեն ինչում: Գործարքներ կնքելուց և կարևոր փաստաթղթեր ստորագրելուց առաջ համոզվեք, որ հավաքել եք անհրաժեշտ ողջ ինֆորմացիան: Օգտակար կլինի փորձառու մարդկանց հետ խորհրդակցելը:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Օրը բարենպաստ կլինի գործնական բանակցությունների համար: Շատ Ջրհոսներ այսօր առաջին անգամ կհանդիպեն մարդկանց, որոնց հետ տարիներ շարունակ կհամագործակցեն: Աշխատեք չխառնել մասնագիտական ու անձնական հարաբերությունները, և դա թույլ կտա խուսափել անհարմար իրավիճակներից ու տհաճ պահերից:
Մտերիմների հետ լեզու գտնելը սովորականից բարդ կլինի: Բայց վեճեր ու կոնֆլիկտներ չեն լինի. դուք ժամանակին կհարթեք սուր անկյունները, կօգնեք բոլորին ընդհանուր լեզու գտնել: Երեկոն հարմար կլինի հին ընկերոջ հետ զրուցելու համար. դուք նրանից կարևոր մի բան կլսեք:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը հարմար կլինի վերջին ժամանակներս կուտակված մանր-մունր գործերն անելու համար: Դա արագ անել չի ստացվի, քանի որ պիտի մենակ գործեք: Բայց եթե դուք սկսածը կիսատ չթողնեք, ապա շուտով ձեզ ավելի ինքնավստահ ու ազատ կզգաք:
Մտերիմների հետ շփումները կուրախացնեն: Օրը հարմար կլինի և՛ ընկերական հանդիպման, և՛ ռոմանտիկ ժամադրության, և՛ ընտանեկան միջոցառման համար: Լավ կանցնեն ուղևորությունները, եթե դրանց սիրելի մարդկանց հետ մեկնեք:


Բաց մի թողեք
Կարծես երեկ լիներ, երբ ծննդատնից դուրս էին գրում փոքրիկ Էլենին, իսկ այսօր նա արդեն հարսիկ է․ Անդրե. Լուսանկար
«Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. Լուսանկարներ
Naré-ն վերադարձել է հայրենիք՝ իր հետ բերելով հաղթական մրցանակը. Լուսանկարներ