Արտաշատ համայնքի նախկին ղեկավար Կարեն Բենիամինյանին, որը 2021 թվականին վայր դրեց համայնքի ղեկավարի լիազորությունները, մեղադրանք է առաջադրվել շուկայականից ցածր գնով Արտաշատի հողերը օտարելու համար, ինչը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, ծանր հետեւանքներ է առաջացրել համայնքի համար։
Այս քրեական գործով բազմաթիվ մեղադրյալներ կան, այդ թվում՝ Բենիամինյանի նախկին տեղակալները, խորհրդականն ու այլ անձինք։
Հետաքրքիր է նաեւ, որ այս քրեական գործով անցնում է Արգամ Աբրահամյանի վարորդը՝ Վարդանը։ Նրան անունը քրեական գործի հետ այսպես է առնչվում․ ըստ, նախաքննական մարմնի, Վարդանը մտերիմ հարաբերությունների մեջ է գտնվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգական, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի հետ, վերջինիս օգնել է ձեւական աճուրդի միջոցով ձեռք բերել գույք, որից հետո արդեն իր եւ Գ․ Պողոսյանի օգնությամբ Բենիամինյանը խախտել է աճուրդի կարգն ու գույքն օտարել էժան գնով, ինչի հետեւանքով քաղաքի շահերին մեծ վնաս է հասցրել։
Գործով մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքը։
Կարեն Բենիամինյանի պաշտպան Լեռնիկ Հովհաննիսյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մեղադրանքը չի ընդունում, այլ մանրամասներ չի կարող հայտնել, քանի որ գործը նախաքննության փուլում է։
Մեր հարցին ի պատասխան՝ նշեց, որ Բենիամինյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրված բացակայելու արգելքն ու 4 միլիոն դրամ գրավը։


Բաց մի թողեք
Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է
Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել
Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը