ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այս մասին հայտնել է Ֆլորիդայում տեղի ունեցած ասուլիսում:
Թրամփի խոսքերը մեջբերում են BBC News-ը և Reuters-ը։
Թրամփի խոսքով՝ Պուտինը ցանկություն է հայտնել «օգնելու» Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում։
«Ես ասացի. «Դուք կարող էիք ավելի շատ օգուտ բերել, եթե դադարեցնեիք պատերազմը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Դա շատ ավելի օգտակար կլիներ»»,- հայտարարել է Թրամփը։
Նա ռուս-ուկրաինական պատերազմն անվանել է «անվերջ կռիվ»։
«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև գոյություն ունի հսկայական ատելություն, նրանք, կարծես, չեն կարողանում պայմանավորվել։ Բայց կարծում եմ, որ դա դրական զրույց էր այդ թեմայով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Բաց մի թողեք
Ռուսաստանն ու Չինաստանն ԱՄՆ-Իրան հակամարտության գլխավոր շահառուներն են. WP
Թրամփը բաց է նաև Մոջթաբա Խամենեիի uպանության համար, եթե նա չենթարկվի ԱՄՆ պահանջներին․ WSJ
Մոջթաբան ազատագրված է. Ինչո՞ւ Եվրոպան պետք է շարունակի Իրանի հարցում իր ուղին