Այսօր՝ մարտի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 14։20-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սուրիկ Հ․-ն ավտոմեքենա վարելիս հանկարծամահ է եղել, ինչի պատճառով էլ Ազատավան գյուղի Արտաշատյան խճուղում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել նույն գյուղի բնակիչ 60-ամյա Տիգրան Պ․-ին պատկանող տան ցանկապատի ազբեստե թիթեղներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած Արտաշատի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխել է Արտաշատի բժշկական կենտրոն, որտեղ պարզվել է, որ նա մահացել է։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկան Ա․ Թովմասյանի գլխավորությամբ։ Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով «սպանություն (հանկարծամահություն)» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։


Բաց մի թողեք
ՀԱԿ-ը կմասնակցի ընտրություններին բացառապես սեփական ցուցակով՝ լինի դա միայնակ, թե´ կուսակցությունների դաշինքի ձևաչափով․ Լևոն Զուրաբյան
ԵՄ-ն 2023 թվականից ի վեր ավելի քան 78 միլիոն եվրո է հատկացրել Ղարաբաղից տեղահանված հայերի աջակցությանը
Երևանում հարցվածների 49%-ը ընտրել է Սամվել Կարապետյանին