Եվրոպայի վերազինումը կավարտվի 2035 թվականին։
Այս մասին հայտարարել է Եվրոպայում Հյուսիս-Ատլանտյան դաշինքի Միացյալ ռազմական ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսիուս Գրինկեւիչը։
«Եվրոպայի վերազինման տեմպերը կընթանան հարաճոն կերպով՝ համահունչ այն բանին, թե ինչպես է առողջանալու եվրոպական ռազմական արդյունաբերական բազան։ Դուք կտեսնեք, թե ինչպես դա նախ կսկսվի դանդաղ կերպով, իսկ հետո արդեն կկարողանան վերազինվել ավելի արագ տեմպերով՝ ըստ ռազմական արդյունաբերության ոլորտում կատարվող ներդրումների ավելացման։ Կարծում եմ, որ այս տասնամյակի վերջին նրանք ահռելի մեծ առաջընթաց կունենան»,- ԱՄՆ Կոնգրեսի Սենատի Ռազմական հարցերով կոմիտեում ներկայացրած իր զեկույցում ասել է Գրինկեւիչը։

Բաց մի թողեք
«Իրանը մեր հանդեպ ավելի հարգալից է, քան Թուրքիան․․․». Բաքվի արձագանքը
ԵՄ-ն ստուգում է՝ արդյոք Booking.com-ը բավարար միջոցներ ձեռնարկո՞ւմ է կեղծ հայտարարությունների և ֆիշինգային խարդախությունների դեմ պայքարելու համար
Լիտվայում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների խոշոր լաբորատորիա, որը ղեկավարել է Նիդերլանդների քաղաքացի