19/04/2026

EU – Armenia

Կորոտան գարնան առաջին ամպրոպները, լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա. նոր ցիկլոնի գոտում ենք

Հայաստանը գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում։

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Հանրապետության շրջանների մեծ մասում տեղումներ են՝ լեռնային գոտիներում թաց ձյան և ձնախառն անձրևի, հովտային և նախալեռնային գոտիներիում՝ անձրևի տեսքով։

Այս ցիկլոնը Հայաստանի վրա կպտտվի մարտի ողջ երրրոդ տասնօրյակի ընթացքում՝ ժամանակ առ ժամանակ ապահովելով տեղումներ, առանձին հատվածներում կորոտան նաև գարնան առաջին ամպրոպները։

Առաջիկա 10 օրերին օդի ջերմաստիճանի նվազում չի կանխատեսվում»,- ասել է նա։

Այսօր՝ մարտի 20-ին, աստղագիտական գարնան սկիզբն է՝ գարնանային գիշերհավասարի օրը:

Այս մասին սոցցանցի իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Երևանի ժամանակով 18:46-ին, Արեգակը երկնքի հարավային կիսագնդից կանցնի հյուսիսային կիսագունդ, ինչն էլ աստղագիտական գարնան սկիզբը կլինի:

Գարնանային գիշերահավասարը ամենահետաքրքիր աստղագիտական ​​​​երևույթներից մեկն է։ Համարվում է, որ այդ օրը ցերեկն ու գիշերը հավասար են՝ անկախ աշխարհագրական լայնությունից։ Սակայն դա իրականում այդպես չէ՝ ռեֆրակցիա կոչվող երևույթի պատճառով։

Մարտի 20-ից սկսած կիսագնդերում եղանակները «փոխվում են տեղերով»․ Հյուսիսային կիսագնդում սկսվում է աստղագիտական գարունը, իսկ Հարավայինում՝ աստղագիտական աշունը։ Աստղագիտական գարունը շարունակվում է մինչև ամառային արևադարձը, որը տեղի է ունենում հունիսի 21-ին։