Ինձ ամենից շատ զայրացնում են մարդկային լպիրշությունն ու անպատկառությունը, երբ սեփական սխալները գիտակցելու, գործած ավերածությունների համար զղջալու փոխարեն հոխորտում են ու սեւը սպիտակ ներկայացնում:
Հրապարակ թերթը գրել է․ Պետություն չունեինք` պարտություններից հետո պետություն ենք ձեռք բերել, Արցախը թոկ էր մեր վզին` հիմա ազատ ապրում ենք, անվտանգության երաշխավորից ազատվեցինք` անվտանգություն ապահովեցինք։
Այս եւ այլ հիմարություններ ասվում են անամոթ աներեսությամբ, մարդկանց մտավոր ունակությունները ծաղրի ենթարկելով: Սրանք ոչ թե գրագետ մարդկանց համար են նախատեսված, այլ՝ կրթության ու գիտելիքի պակաս ունեցողների, որոնց իբրեւ թե ուզում էին կրթել, իսկ հիմա օգտվում են նրանց անգրագիտությունից եւ փորձում են իրականության շրջված պատկեր ներշնչել նրանց:
Փորձում են խաղալ այդ մարդկանց նուրբ զգացումների, վախերի, անտեղյակության, համաշխարհային քաոսում վատ կողմնորոշվելու փաստի վրա: Եվ դա անում են, քանի որ վստահ են` ինչքան էլ գրագետ ու խելացի, հայրենասեր ու հայրենատեր մարդիկ փորձեն բացատրել, որ այդ ամենը սուտ է, կեղծիք ու մանիպուլյացիա, իրենց լսարանն ավելի մեծ է, իրենց ձայնն ավելի բարձր է, եւ իրենք կարողանալու են խաբել ու հասնել իրենց նպատակին:
Ուժերի մեծ կենտրոնացում եւ ահռելի աշխատանք է պետք կատարել, որ պետբյուջեից սնվող այս խմբակին հնարավոր լինի չեզոքացնել, նրանց ստերը բացահայտել, քարոզչական հնարքները մերկացնել եւ ազնիվ ու ճշմարիտ գաղափարներով համակել հանրությանը:
Երբ մի ողջ պետական ապարատ եւ մեր հարկերից գոյացող գանձարան իրենք տնօրինում են հենց մեր դեմ` մեր պետության, մեր արժեքների, մեր ինքնության, դա անելը շատ բարդ է, բայց անհրաժեշտ է:
Եվ այդ խնդրի շուրջ պետք է միավորվի մեր հանրության որակյալ մասը:

Բաց մի թողեք
4 անշարժ գույք, 2 մեքենա, 34 մլն վարկ․ ինչ է հայտարարագրել տեսչության ղեկավարի տեղակալը. Փաստաթղթեր, Լուսանկար
Ընդդիմությունը կդիմի Սահմանադրական դատարան
ՔԿԾ պետը բանտապետի դեմ արշավ է սկսել․ Լուսանկար