Երեկ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դատավարության մի հատվածն է դատարանը ընդամենը թույլատրել լուսաբանել, իսկ ահա գործով անցնող վկաների ցուցմունքներն արգելել են նկարահանել։
Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանից տեղեկացանք, որ հարցաքննվել են նաև Գյումրու գլխավոր ճարատարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը, որոնց նաև սույն գործի շրջանակում մեղադրանք է առաջադրված։
Ուշագրավ է, որ քաղաքապետարանի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալուց՝ օգտվելով օրենքով իրեն տրված իրավունքից։ Միևնույն ժամանակ, գործով անցնող գործարար Գոմցյանը իր ցուցմունքում նշել է, որ անձամբ չի ճանաչում Վարդան Ղուկասյանին։
Փաստաբանի խոսքով՝ սա կարևոր հանգամանք է, քանի որ նախաքննության վարկածներից մեկով ենթադրվում էր, որ նրանց միջև կարող էր լինել որոշակի կապ կամ պայմանավորվածություն՝ կապված բիզնես շահերի կամ քաղաքաշինական որոշումների հետ։ Գոմցյանի այս հայտարարությունը փաստացի կասկածի տակ է դնում այդ վարկածը։
Ստեղծված իրավիճակում գործը ստանում է որոշակիորեն հակասական պատկեր։ Մի կողմից՝ կարևոր պաշտոն զբաղեցրած անձը լռում է և չի տալիս ցուցմունք, մյուս կողմից՝ գործով անցնող անձը հերքում է հնարավոր կապերը։
Այս ամենը կարող է ազդել գործի հետագա ընթացքի վրա, քանի որ մեղադրանքի կառուցման համար կարևոր է հենց կողմերի միջև հնարավոր կապերի ապացուցումը։
Հիշեցնենք, որ ըստ քրեական վարույթի, Գյումրու քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետն, իրենց իշխանական լիազորությունները չարաշահելով, համաձայնության են եկել գործարարի հետ նրան պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու հարցում, պսհանջել են 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք։

Բաց մի թողեք
Երևանում Հնդկաստանի 6 քաղաքացի ներխուժել են համերկրացու բնակարան, ծեծի ենթարկել նրան, դանակահարել և թալանել
Սպանված մեկ տարեկան երեխայի հարազատ մnր նկատմամբ էլ քրգործ հարուցվեց, նա՞ էլ է մեղավոր
ՀՀ սահմանի մոտ տաքսիստն օտարերկրացի կնոջից հափշտակել է ճամպրուկ, որում եղել են ոսկյա զարդեր, «Մակբուք», գումար