Խայբեր-Պախտունխվա նահանգի Օրակզայի շրջանում Պակիստանի անվտանգության ուժերի և ոստիկանության կողմից անցկացված լայնածավալ գործողության ընթացքում ձերբակալվել են Ադրբեջանի երկու քաղաքացիներ, որոնք «Իսլամական պետություն-Խորասան» ահաբեկչական կազմակերպության անդամներ են։
Ոստիկանության աղբյուրների համաձայն՝ կասկածյալները ձերբակալվել են Գալջո շուկայի մոտ։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ երկու ձերբակալվածները, որոնք նույնականացվել են որպես Ղազիմօղլու Գոր և Մոհամմադ Յունուս, ենթադրաբար Ադրբեջանի քաղաքացիներ են և Կենտրոնական Կուրամի Ալիշերզայի շրջանից ոտքով են հասել Գալջո։
Պակիստանի անվտանգության աշխատակիցները, նկատելով կասկածելի անձանց տեղաշարժերը, կանգնեցրել են նրանց և ձերբակալել հարցաքննության համար։
Նախնական հարցաքննությունները ցույց են տալիս նրանց հնարավոր կապերը «Իսլամական պետություն-Խորասան» ահաբեկչական կազմակերպության հետ։


Բաց մի թողեք
Մակրոնի դաշնակիցը ճնշման տակ է՝ օրենքի գերակայության վերաբերյալ մտահոգությունների պատճառով
ԱՄՆ-ն Իրանին հատուկ առաջարկ ունի․ Թեհրանը կասկածում է․․․
Մենք հաղթել ենք Իրանի հետ պատերազմում. նրանք մեզ թանկարժեք նվեր են ուղարկել. Թրամփ