Ռուսաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Եվրոպայում գազատարների անվտանգությունն ապահովելու համար, ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
– Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ով կարող է կանգնած լինել Եվրոպայում գազատարների վրա հարձակումների փորձերի հետևում, սակայն կասկածվում է Կիեւը։ Ռուսաստանը հույս ունի, որ Հունգարիան և Սերբիան միջոցներ կձեռնարկեն Եվրոպայում գազատարների վրա սպառնալիքը նվազագույնի հասցնելու համար։
– Մոսկվան հույս ունի, որ Անկարան Զելենսկիին տեղեկացրել է, որ Եվրոպայում գազատարների ենթակառուցվածքների դեմ ագրեսիվ գործողությունները անընդունելի են։
– Կրեմլը տեսել է Թրամփի սպառնալիքները Իրանի դեմ, բայց նախընտրում է չմեկնաբանել դրանք։
– Պեսկովը Մերձավոր Արևելքի հակամարտության ընդլայնումը անվանել է Իրանի դեմ ագրեսիայի վտանգավոր հետևանք։
– Գործնականում ամբողջ Մերձավոր Արևելքը կրակի մեջ է, և տարածաշրջանում լարվածությունն աճում է։


Բաց մի թողեք
ՌԴ մի շարք քաղաքներում «ՄՈՆԹԵ» ֆիլմի ցուցադրությունները չեն կայանա. Լուսանկար
Կա՛մ ազատեք տունը, կա՛մ վճարեք վարձը․ Անի Ավետիսյանը վիրավորված է պետության վերաբերմունքից
Եվրոպական դատարանը վճռել է ընդդեմ Լեհաստանի և Լատվիայի՝ Բելառուսի հետ սահմանին միգրանտներին հետ մղելու գործով