Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիը կոշտ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները Հռոմի պապի մասին՝ դրանք անվանելով անընդունելի։
«Ես անընդունելի եմ համարում նախագահ Թրամփի՝ Հռոմի պապի մասին արված դիտողությունները։ Հռոմի պապը կաթոլիկ եկեղեցու գլուխն է, և նորմալ է ու ճիշտ, որ նա կոչ է անում խաղաղության և դատապարտում է պատերազմի բոլոր ձևերը», – հայտարարել է Մելոնին։
Ավելի վաղ Թրամփը քննադատել էր Հռոմի պապ Լևոն XIVին՝ նշելով, որ իրեն «պետք չէ պապ, որը դեմ է իր քաղաքականությանը»։ Նրա խոսքով՝ պապը «Վատիկանում չէր լինի», եթե ինքը Սպիտակ տանը չլիներ։

Բաց մի թողեք
ԵՄ-ն ՀՀ-ներքին կյանքին միջամտելով՝ մեղադրում է Մոսկվային
Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները. Լուսանկար
Ռուսաստանի և Ուկրաինայի օմբուդսմենները կարևոր հարցեր կքննարկեն․ հանդիպելու են. Լուսանկար