Նիկոլ Փաշինյանը նախատեսում է նախընտրական քարոզարշավի ժամանակ «Վարչաբենդ»-ի նոր համերգը կազմակերպել Հանրապետության հրապարակում։
Հրապարակ թերթը գրել է․ Վերջնական որոշում չկա, բայց քննարկվում է համերգով եզրափակել քարոզարշավը։ Թիմում ակտիվ քննարկումներ են նաեւ ներկայացվող երգացանկի վերաբերյալ, առաջարկներ կան նոր երգիչներ ներգրավելու։
Հիշեցնենք, որ «Վարչաբենդ»-ը մի շարք հայտնի արտիստների հետ ապրիլի 19-ին ելույթ կունենա Գյումրու հրապարակում։ Այդ համերգին մասնակցելու է նաեւ Հայկ Ստվերը՝ Մխիթար Հայրապետյանի եղբայրը, որը 2018-ի իշխանափոխության ժամանակ կատարում էր Նիկոլ Փաշինյանի հեղինակած «Իմ քայլը» երգը։
Նա մեզ հետ զրույցում ասաց, որ Նիկոլ Փաշինյանն է իրեն հրավիրել՝ մասնակցելու համերգին, կատարելու են իր 2 երգերը, որոնց բառերի հեղինակը վարչապետն է․ «Առայժմ դրանք ենք կատարելու, բայց առաջարկներ արել եմ, որ ավելացնենք երգացանկը»։
Նրան հարցրինք նաեւ՝ որպես երգիչ, ինչպե՞ս է գնահատում Նիկոլ Փաշինյանի նվագելը, ինչպիսի՞ երաժիշտ է նա։ «Դե չէ, չեմ պատասխանի էդ հարցին»։

Բաց մի թողեք
Զբոսաշրջիկները չեն կարողանում ավտոբուս նստել ու վճարել
Ի՞նչ է խնդրել Ռոբերտ Քոչարյանը Պուտինին
Գեներալ-մայոր Արտակ Տոնոյանին դատի են տվել․ Լուսանկար