28/04/2026

EU – Armenia

Աշոտ Փաշինյանն արդեն գրանցման հասցե ունի

ԿԸՀ-ն հայտարարություն տարածեց, որ ԱԺ հերթական ընտրությունների ընտրողների ցուցակները որոնման և ներբեռնման հնարավորությամբ հասանելի են ԿԸՀ կայքում։

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը երկար ժամանակ որևէ հասցեում գրանցված չէր, սակայն այժմ կայքը թարմացվել է։ Պարզեցինք, որ վերջինս գրանցված է Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ Բաբաջանյան փողոցում։

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի, Աննա Հակոբյանի և նրանց դուստրերի գրանցման հասցեն չի փոխվել։ Նրանք շարունակում են գրանցված մնալ Չեխովի 8 հասցեում գտնվող իրենց նախկին բնակարանի վրա, որը, իրենց իսկ հայտարարություններով, դեռ 2 տարի առաջ են վաճառել։