Հայաստանն ու Վրաստանը համատեղ կհյուրընկալեն Ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնությունը։
Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
«Կանադայի Վանկուվեր քաղաքում կայացել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի՝ ՖԻՖԱ-ի Գործկոմի նիստը, որի ընթացքում հաղթող է ճանաչվել Հայաստանի ու Վրաստանի՝ մրցաշարը հյուրընկալելու համատեղ հայտը։
Հայաստանյան խաղերը տեղի կունենան Երևանում, Վանաձորում և Իջևանում»,- ասվում է հաղորդագրության մեջ:


Բաց մի թողեք
Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն. Անուշ Սեդրակյան
Ռուբեն Վարդանյանի կինը նոր մարդասիրական նախաձեռնություն է ստեղծում․ կլինի այց Բաքու
Մայք Թայսոնը Հայաստանո՞ւմ է. Լուսանկար