Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նախատեսում է այցելել Հայաստան՝ մասնակցելու Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։
Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ հրավիրված են համայնքի բոլոր անդամ պետությունների ղեկավարները, այդ թվում՝ նաև Ուկրաինայի նախագահը։
Գագաթնաժողովը կկայանա մայիսի 4-5-ը Երևանում և կհավաքի եվրոպական երկրների առաջնորդներին՝ քննարկելու տարածաշրջանային և համաեվրոպական կարևոր հարցեր. «Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ, այո, ներառյալ Ուկրաինայի նախագահին»:

Բաց մի թողեք
11 րոպե՝ իմ անցած ճանապարհի ու ձեր վստահության մասին․ Ալեն Սիմոնյան․ Տեսանյութ
ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարումը՝ թվերով․ Տեսանյութ
Վահան Կոստանյանը ներկայացրել է տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդման Հայաստանի տեսլականը