Խորհրդային միության տարիներին ավերված և պահեստի վերածված Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցու վերականգնման համար 2023-ին Կառավարության որոշմամբ հատկացվել էր 64 մլն դրամ։
«Այսօր տեղի ունեցավ եկեղեցու օծումը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա՝ Կիրանցի սահմանազատված հատվածում։ Սա շատ խորհրդանշական և կարևոր քայլ է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանում աշխատող և արդյունք ստեղծող իրավաբանական և ֆիզիկական անձանց, որովհետև նրանց աշխատած ր պետբյուջե վճարած միջոցներից է, որ Կառավարությունը հնարավորություն ունեցավ Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին վերականգնել։
Եկեղեցին օծված է, այսօրվանից այնտեղ ՀԱԵ կարգով տեղի կունենան համապատասխան արարողություններ։
Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը, Աստված պահապան Կիրանցին», սոցցանցում հրապարակված տեսանյությում ասել է վարչապետը։


Բաց մի թողեք
«ՀԷՑ»-ի՝ 2026 թվականի ներդրումային ծրագրով նախատեսված աշխատանքները գտնվում են մեկնարկային փուլում
Մայիսի 28-ին բոլորիդ սպասում ենք Հանրապետության հրապարակում․ ինչ է ներկայացվելու․ Պապիկյան
Վիզաների ազատականացումն անմիջականորեն ազդելու է ՀՀ քաղաքացու կենսակերպի որակի վրա. ՆԳ նախարար