Ինչպես գիտենք, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը գտնվում է Հայաստանում և վաղը կայցելի Գյումրի։
Այցը ներառում է մի շարք կանգառներ։ Մեր տեղեկություններով Մակրոնը միայն համերգ լսելու չի այցելելու Գյումրի, նա կհարգի 1988 թվականի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով նրանց հիշատակը հավերժացնող հուշարձանին։
Իհարկե, այցի կարևոր հատվածներից է «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» խորագրով մեծ համերգը, բայց որքանով տեղեկացանք, նա Փաշինյանի հետ շրջելու է Գյումրու կենտրոնական փողոցներով, բացի այդ, Ֆրանսիայի նախագահը կայցելի Գորկու փողոցում տեղակսյված Գյումրիի թիվ 10 ֆրանսիական դպրոց։
Մեր տեղեկություններով, Ֆրանսիայի նախագահը, տեղեկանալով Գյումրիում ֆրանսիական թեքումով գործող դպրոցի մասին, հետաքրքրություն է դրսևորել։
Նշենք, որ դպրոցը կառուցվել է ֆրանսիացիների ջանքերով`ավերիչ երկրաշարժից հետո։

Բաց մի թողեք
Հաջորդը` ԵՊՀ ռուս գրականության ամբիոնն է
Ես րոպե առաջ կհեռանամ համալսարանից, թող ամբիոնն իմ պատճառով չփակեն. Անուշ Սեդրակյան
ՀՊՏՀ Գյումրիի մասնաճյուղի աշխատակազմը հայտարարել է պարտականությունները դադարեցնելու մասին