«Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ցուցակում 3-րդ տեղում գտնվող Գոհար Մելոյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել իր՝ կուսակցության ղեկավար մարմնին անդամակցելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիրը։
Նա հայտարարագրել է Աբովյան քաղաքում գտնվող առանձնատուն, որը նվիրատվություն է ստացել 2024թ. հունիսին։ Նա առանձնատան միակ սեփականատերն է, իսկ որպես համատեղ սեփականություն հայտարարագրել է Երևանում գտնվող բնակարան և բազմաբնակարան շենքում ոչ բնակելի տարածք։
Մելոյանը Վահագն Գրիգորյանից 2022թ-ին արժեթղթերի բաժնետոմս է ձեռք բերել՝ 25 հազար դրամով։ Նրա բանկային հաշիվներին եղել է 39 հազար 812 դրամ, իսկ կանխիկ ունեցել է 4,7 հազար դոլար և 7,9 մլն դրամ։
Որպես եկամուտ հայտարարագրել է 6,5 մլն դրամ, որը գոյացել է գույքի վաճառքից, «ՋԻ ԷՄ ԼԵԳԱԼ»-ից ստացել է 150 հազար դրամ, իսկ «ՄԵՐ ՁԵՎՈՎ»-ից` 2 մլն 21 հազար 600 դրամ աշխատավարձ։
Մելոյանը 1 մլն 291 հազար 732 դրամ վարկ է ունեցել, որը 2025 թ-ի ընթացքում ամբողջությամբ մարել է։ Նա ունի նաև հիփոթեքային վարկ, որի մնացորդը կազմում է 18 մլն 526 հազար 543 դրամ։
Մելոյանի ամուսինը՝ Հայկ Սարգսյանը, աշխատում է «ՊԱՄԳ» ՓԲԸ-ում, որպես գլխավոր իրավախորհրդատու։

Բաց մի թողեք
Ֆրանսիայի քանի նախագահ է այցելել Հայաստան Մակրոնից առաջ․ Լուսանկարներ
Արագածոտնում «Mitsubishi»-ն բախվել է հողաթմբին ու գլխիվայր հայտնվել ջրախողովակի վրա, վիրավnր կա․ Լուսանկար
Ընտություններին կմասնակցի 19 կուսակցություն և դաշինք. հայտնի է նրանց հերթականությունը քվեաթերթիկներում