06/05/2026

EU – Armenia

Զինված հարձակում՝ նախկին նախարարի եղբոր վրա. Լուսանկար

Թուրքիայում հարձակման է ենթարկվել Թուրքիայի նախկին արտգործնախարար և խորհրդարանի անդամ Մևլութ Չավուշօղլուի եղբայրը՝ գործարար Այդին Չավուշօղլուն։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Այդին Չավուշօղլուն հրազենային վիրավորում է ստացել իր գրասենյակում։

Տուժածը վիրահատվել է և տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։

Իրավապահ մարմինների աշխատակիցները դեպքի վայրում հետաքննություն են անցկացնում։

Զինված հարձակում՝ նախկին նախարարի եղբոր վրա