Բրիտանական փոքր բիզնեսը հեռանում է ԵՄ շուկայից՝ բյուրոկրատիայի, բարձր ծախսատարության եւ բարդ կանոնների պատճառով։
Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ կազմից, փոքր բիզնեսի համար Եվրամիությունում աշխատելը դարձավ չափազանց բարդ։
Բրիտանական փոքր բիզնեսի ֆեդերացիայի ուսումնասիրությունների համաձայն, ԵՄ հետ աշխատող բրիտանական փոքր ձեռնարկությունների 85 տոկոսը դժվարությունների հետ է առերեսվում, իսկ 10 ընկերությունից 6-ը հանդիպում է լուրջ խնդիրների։
Եթե իրավիճակը չփոխվի, ապա բրիտանական փոքր ձեռնարկությունների զգալի մասը կարող են կրճատել իրենց բիզնես գործունեությունը ԵՄ հետ կամ առհասարակ դուրս գալ ԵՄ-ից։
Հիմնական խնդիրները կապված են մաքսային բարդ պրոցեսների, ապրանքների ստուգումների, մակնշման եւ ավելացված արժեքի հարկի դրույքաչափի հետ։

Բաց մի թողեք
Բրյուսելը փակուղուց դուրս է եկել պաշտպանական գործարանների թույլտվությունների հարցում
ԵՄ-ն հիասթափված է, որ ԱՄՆ-ն մեղմացնում է Ռուսաստանի նկատմամբ նավթային պատժամիջոցները
2026 թ. հունիսի 1-ից ՌԴ-ում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ. ՊԵԿ