Մադրիդի «Ռեալում» լարված իրավիճակ է ստեղծվել «Բարսելոնայի» դեմ առաջիկա «Էլ Կլասիկոյից» առաջ։ Իսպանական գրանդի ներսում քննարկումների գլխավոր թեման Ֆեդերիկո Վալվերդեի և Օրելիեն Չուամենիի միջև տեղի ունեցած միջադեպն է։
Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ ամեն ինչ սկսվել է դեռ չորեքշաբթի օրվա մարզման ընթացքում, երբ Չուամենին կոշտ խաղային դրվագում հարվածել է Վալվերդեին։ Թեև ֆրանսիացի կիսապաշտպանը ներողություն է խնդրել, ուրուգվայցի ֆուտբոլիստը նույն կերպ պատասխանել է, ինչից հետո նրանց միջև վեճ է սկսվել։
Հաջորդ օրը իրավիճակն ավելի է սրվել․ Վալվերդեն հրաժարվել է ողջունել թիմակցին։ Գլխավոր մարզիչ Ալվարո Արբելոան փորձել է կարգավորել հարաբերությունները՝ նրանց նույն կազմում ընդգրկելով մարզման ժամանակ, սակայն դա արդյունք չի տվել։
Ավելի ուշ հանդերձարանում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, և մյուս ֆուտբոլիստները ստիպված են եղել միջամտել՝ իրավիճակը վերահսկելու համար։ Բախման ընթացքում Վալվերդեն ընկել է և գլխով հարվածել սեղանին, ինչի հետևանքով որոշ ժամանակ կորցրել է գիտակցությունը։ Նրան անմիջապես տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրել։
Դեպքից հետո ակումբի ղեկավարությունը որոշել է կարգապահական միջոցներ կիրառել երկու ֆուտբոլիստների նկատմամբ։

Բաց մի թողեք
Կեղծ «Ծանոթներ» և «Իրավապահներ». Զգոն եղե՛ք. Լուսանկար
Մայիսի 8-ի աստղագուշակ․ Վստահեք ձեր փորձին և ինտուիցիային
Արգիշտի Մեխակյանը հանդիսավոր կերպով դիմավորել է մեր մեդալակիր մարզիկներին․ Լուսանկարներ