«Ուժեղ Հայաստան» կուսակցության Շիրակի մարզի գրասենյակներում խուզարկություններ են ընթանում:
Խուզարկությունները մասնավորապես իրականացվում են Անիում և Մարալիկում։
Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ հայտնելով, որ նշված հասցեներում քննչական գործողություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու և Քրեական օրենսգրքի մի շարք այլ հոդվածներով Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։
«Անհրաժեշտության դեպքում կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- հավելել են կոմիտեից։


Բաց մի թողեք
Վրաստանում հայտնաբերված, սպանության մեղադրանքով հետախուզվող 37-ամյա տղամարդ է տեղափոխվել Հայաստան. Լուսանկար
Երևանում ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 29-ամյա տղա․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Կանխել են նախապատրաստվող սպանությունը․ երեք տղամարդ ձերբակալվել է