«Փաստ» օրաթերթը գրում է, որ քարոզարշավի մեկնարկին ՔՊ ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «Ղարաբաղյան շարժումը ճակատագրական սխալ է եղել…», ինչպես նաև՝ «էդ հողը (Արցախը) ինչո՞վ է մերը եղել…»:
Թերթը դրանք գնահատում է որպես գաղափարաքաղաքական դիվերսիա Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ և հարված՝ պետության հիմքերին։
Օրաթերթը պնդում է, որ Հայաստանի Հանրապետությունը Ղարաբաղյան շարժման պատմաքաղաքական արդյունք է, իսկ այդ գնահատականները հավասարեցվում են անկախության ու պետականության դեմ հարձակման։ «Փաստ»-ը հիշեցնում է Փաշինյանի ձևակերպումը, թե Հայաստանը և Ադրբեջանը օգտագործում են «նույն կամ շատ նման խոսույթ»։
Թերթը նաև արձանագրում է Փաշինյանի և Իլհամ Ալիևի դիրքորոշումների համընկնումներ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման, «Ղարաբաղն Ադրբեջան է» ձևակերպման ընդունման, ինչպես նաև Հայ առաքելական եկեղեցու դեմ քայլերի մասով։ Ըստ «Փաստ»-ի, այս «խոսույթը» հակասում է հայության շահերին։

Բաց մի թողեք
ՌԴ դեսպանատունը Լոնդոնի՝ Հայաստանի ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարություններն անվանել է անհեթեթ
Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն
«Վիվա Արմենիայի» դեմ՝ սեփականության իրավունքի խախտման հայց. գործը հասել է դատարան. Լուսանկար